• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՎՍՀ արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնի հետ:

04 ապրիլի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՎՍՀ արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ ապրիլի 4-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց ՎՍՀ արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը երկկողմ ու բազմակողմ քաղաքական բնագավառներում, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կողմերն անդրադարձան իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ու այլ հարցերին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին երկու տարածաշրջաններում ներկայումս տիրող իրավիճակների վերաբերյալ։ 

Հանդիպման ժամանակ դեսպան Կաժոյանն անդրադարձավ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ստեղծված ներկա իրավիճակին, մարդասիրական աղետալի իրադրությանը, ռազմագերիների և մշակութային հուշարձանների ոչնչացման հարցերին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները պայմանավորվածություններ ձեռք բերեցին խորացնելու Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները՝ կազմակերպելով բարձրաստիճան և այլ մակարդակների պաշտոնյաների, լրագրողների և գործարարների փոխադարձ այցեր Հայաստան և Վիետնամ։

ՎՍՀ արտաքին գործերի նախարար Բուի Թհան Սոնի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էր ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը, իսկ վիետնամական կողմից՝ ՎՍՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետի տեղակալ պարոն Հա Հոանգ Հայը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: